Նոյեմբերի 17-ին, ժամը 17:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբայեդով փողոցի 1-ին նրբանցքում գտնվող «Արաբկիր» հյուրանոցի առաջին հարկում կրակ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Նոր հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպության թիվ 150 շինությունում այրվում են գրասենյակային գույքը՝ (մոտ 5 քմ) և փաստաթղթերը՝ մասամբ (մոտ 0,5 խմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:35-ին: