Վարձակալության պայմանագիրը լինում է կնքել և՛ կադաստրում և՛ նոտարում, դրանց տարբերությունը ինչու՞մ է կայանում․ Իրավաբան.net–ին նման հարց է ուղել քաղաքացիներից մեկը։
Իրավաբան Վաչե Բաղդասարյանը պարզաբանում է, որ եթե գույքը քաղաքացուն պատկանում է համատեղ սեփականության իրավունքով, ապա գործարքը պետք է կնքվի նոտարական վավերացմամբ, իսկ եթե գույքը սեփականության իրավունքով ամբողջությամբ պատկանում մեկ անձի, ապա գործարքը կարող է կնքվել կադաստրում: Տվյալ դեպքում կադաստրը վավերացնում է ստորագրությունների իսկությունը: Ի տարբերություն նոտարական վավերացման, կադաստրում կնքելու դեպքում պետական տուրք չի գանձվում, եթե օգտվում են պայմանագրի օրինակելի նմուշից: