Վարորդական վկայականի իրավունքից զրկում և մեկ տարրա մեղրի հափշտակություն՝ նույն օրը

Դավիթ Մանվելյանինին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները այս տարվա հունիսին մեկ տարի ժամկետով զրկել էին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Նա վարչական իրավախախտում էր թույլ տվել։ Սակայն նա դա հաշվի չի առել։

Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ։ Նույն օրը Մանվելյանը իր «Օպել Աստրա» ավտոմեքենայով երթևեկել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհով: Երբ հասել է Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի տարածք, կանգնեցրել է մեքենան։ Պատրվակը՝ իր անչափահաս երեխաների համար մեղր գնելն էր։ Նա զրուցել է գործով տուժող Հ․Ղ-ի հետ, այդ ընթացքում բացահայտ, ապօրինի և անհատույց հափշտակել է տիկնոջը պատկանող, շուրջ 6000 ՀՀ դրամ արժեքի մեկ լիտր տարողությամբ ապակյա տարրայով մեղրը և դիմել փախուստի:

Դավիթ Մանվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել