Իրավաբան.net–ը հետևել է Հայաստանում գործող 18 նախարարություններից 17-ի նախարարների (սփյուռքի նախարարը Հրանուշ Հակոբյանն է) ներկայացրած կենսագրությունները, որոնց համաձայն ձեզ ենք ներկայացնում, թե կառույցների ղեկավարների ովքե՞ր են անցել պարտադիր զինվորական ծառայություն:
Իրենց կենսգրություններում պարտադիր զինծառայության մասին նշումներ ունեին․
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ 1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ծառայություն է անցել 1987-1989թթ-ին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 1994-1995 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը 1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից՝ ՀՀ զինված ուժերում է:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2000 – 2003թթ.- ծառայություն ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ևս ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Նրա կենսագրությունում տարեթվերը նշված չէին։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ևս զինապարտ է։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը զինապարտ է, ավագ լեյտենանտ:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զինապարտ է, կրտսեր սերժանտ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զինապարտ է, պահեստի սպա:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զինապարտ է, լեյտենանտ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զինապարտ է, պահեստի լեյտենանտ:
Պարտադիր զինծառայություն անցնելու մասին ոչ մի տվյալ նշված չէր՝
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կենսագրություններում։