ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը և նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նոյեմբերի 6-10-ը Պեկինում աշխատանքային հանդիպումներ են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային ծառայության և չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ:

Այս մասին ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերջինի հետ համագործակցությամբ կոմիտեում մաքսային հսկողության տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նախագիծ է իրականացվում: ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի մաքսային ծառայության տեղեկատվական կենտրոնի հնարավորություններին, խնդիրների լուծման մոտեցումներին: Հայաստանյան գործընկերներին է ներկայացվել ստուգման և զննման ժամանակակից սարքավորումների աշխատանքը: ՊԵԿ պատվիրակությունն այցելել է խաղաղօվկիանոսյան կղզում գործող Յանշանգան մաքսային խոշոր տերմինալ՝ ուսումնասիրելու տերմինալի ավտոմատացված համակարգի աշխատանքը: Հայ գործընկերներին է ներկայացվել նաև Տիանգին մաքսային կետում շահագործվող ռենտգենյան սարքերի աշխատանքն ու հսկողության իրականացումը: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունն ուսումնասիրել է բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերների՝ կենտրոնում վերլուծման փորձը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել