Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացվել Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը

ԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսի դիտարկմանն են ներկայացրել «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը՝ հատկապես ծանր հանցագործությունների համար»: Այս մասին  հաղորդում է Gazeta.ru-ն:

Դեմոկրատները Թրամփին մեղադրում են  Սահմանադրության մի քանի հոդվածների խախտման համար: Մասնավորապես, նշվում է, որ նա գումար է ստացել արտասահմանյան քաղքական գործիչներից Վաշինգտոնում գտնվող իր Trump International Hotel հյուրանոցի միջոցով:

Իմպիչմենթ ներկայացնելու պատճառների շարքում նշվում է ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրություններին «ռուսական միջամտությունը», որից հետո Թրամփն իշխանության է եկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել