Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության հավանությանն է ներկայացրել քաղաքացիներին օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն պետական բյուջե վճարելու նպատակով արտաքին գործերի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 12,195 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):