Պուտինը որոշել է՝ կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ. լրատվամիջոցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրների վրա:

«Կրեմլում քննարկվում են հավանական տարբերակները, թե ինչպես և երբ Վլադիմիր Պուտինը կհայտարարի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին»,- հայտնում է լրատվամիջոցը:

Պարբերականի հաղորդմամբ՝ Պուտինը համաձայնել է մասնակցել ընտրություններին, սակայն այդ մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել:

Հաղորդվում է, որ կա երկու տարբերակ՝ կա՛մ նախագահը կհայտնի իր որոշման մասին մինչև Դաշնային խորհրդի կողմից ընտրությունների նշանակումը, կա՛մ՝ դրանից հետո:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել