ՍԱՊԾ-ն կասեցրել է «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը:

Այս մասին տեղեանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի բաժնից:

Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ: Բացի այդ՝ չի իրականացվել  մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական ցուցանիշներով:

«ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի տնօրենը պարտավորվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակն ու մսամթերքի արտադրության գործընթացը համապատասխանեցնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջներին: Խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել