ՊԵԿ վարչության պետերի գույքն ու եկամուտները

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել ՊԵԿ վարչությունների պետերի հայտարարագրված եկամուտներն ու ունեցվածքը: Նախորդ մասում անդրադարձել էինք ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի, Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և Իրավաբանական վարչություններին:

Միքայել Փաշայան

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը Միքայել Փաշայանն է:

Նա որպես անշարժ գույք է հայտարարագրել երկու բնակարան և մեկ այգետնակ (ամառանոց):

Պաշտոնը ստանձնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 29.000.000 դրամ, 42.000 դոլար և 39.000 եվրո:

Միքայել Փաշայանի եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 5.148.388 դրամ:

Տիգրան Կիրակոսյանը ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետն է:

Պաշտոնյան որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 հողամաս, ավտոտնակ, հողին ամրակայված այլ անշարժ գույք, 4 տարբեր բազմամյա տնկիներ:

Որպես շարժական գույք է հայտարարագրվել Toyota Avalon 3.5 մակնիշի մարդատար և երկու բեռնատար՝ Ford Transit TD 2.4  և UAZ 3303 մեքենաներ:

Տիգրան Կիրակոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 8.500.000 դրամ, 73.000 դոլար և 28.000 եվրո:

Նրա եկամուտները ստացվել են 3 աղբյուրից՝ աշխատավարձից, որը կազմում է 4.450.148 դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից՝ 1.350.000 դրամ, փոխառության կամ վարկի դիմաց ստացված տոկոսագումարից՝ 5.362 դոլար:

ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետն Արման Պողոսյանն է: Պաշտոնավարում է 2016 թվականից:

Նա իր հայտարարագրում որպես անշարժ գույք է նշել բնակարան, անհատական բնակելի տուն, երկու հողամաս:

Պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ որպես փոխառություն հանձնած է եղել 10.000.000 դրամ և 115.395 դոլար:

Նրա դրամական միջոցները կազմել են 9.700.000 դրամ, 3.500 դոլար, 2.200 եվրո:

Արման Պողոսյանի եկամուտները կազմել են 8.731.099 դրամ, որից 6.901.099 դրամը աշխատավարձից, 1.830.000 դրամը տրված փոխառության դիմաց ստացված տոկոսագումարից:


շարունակելի

Ալիսա Չիլինգարյան

կարդացեք նաև՝  Ի՞նչ կարողություն ունեն Պետական եկամուտների կոմիտեի 3 վարչությունների պետերը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել