Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրող թունիսցի հյուրերն այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Երկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Թունիսի Հանրապետության խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնինախագահի տեղակալ Նաբիհա Բադրին և գլխավոր քարտուղար Դհիա էդդին Մուրուն այսօր Մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։

Պաշտպանը թունիսցի գործընկերներին է ներկայացրել չհայտարարված այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչներիաշխատանքի մեթոդներն ու սկզբունքները։

Նրանք շրջել են տարածքով, ծանոթացել Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբկատարված աշխատանքներին, խոսել խնամվող անձանց հետ նրանց խնդիրներից։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մեթոդներն ու սկզբունքներըճանաչվել են լավագույնը եվրոպական երկրների շարքում և այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրելու ևիրենց երկրում տեղայնացնելու համար արդեն Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգայինկենտրոնի ներկայացուցիչները:

Առաջիկայում սպասվում է այցելություն նաև Բոսնիա և Հերցեգովինայից:

Հարգանքով՝

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել