Մարդիկ ավելի շատ ապրանքներ են տեսնում իրենց շուրջը, որոնք արտադրվել են ԵԱՏՄ-ում: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը: Նա շնորհակալություն է հայտնել լավ կազմակերպված միջոցառման համար, իսկ քննարկումը անվանել է «բեղմանվոր, տեղ-տեղ նույնիսկ հետաքրքիր»:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում ձևավորվել է ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ավելի հեշտ համակարգ:
Ընդհանուր առմամբ, շուկայի հնարավորությունները անընդհատ ընդլայնվում են: 2017 թվականի առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքը աճել է 1.8 տոկոսով: Զարգացել է տնտեսությունը՝ միության 5 երկրներում:
ԵԱՏՄ-ի շրջանակներում 28 տոկոսով աճել է ապրանքաշրջանառությունը:
«Մարդիկ տեսնում են, որ ԵԱՏՄ-ում ստեղծված ապրանքների տեսականին օր օրի մեծանում է: Պետք է արագ և հետևողական կերպով հեռացնել դուրս բերել վտանգները առևտրում»,-նշել է նա:
Դա կօգնի նաև մաքսային օրենսգրքին, որը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից. «Այս փաստաթղթում հաշվի են առնվել նմանատիպ բոլոր փաստաթղթերի փորձը, այդ թվում Եվրամիության ինտեգրացիոն փորձը: Փաստաթղթում սպառիչ շարադրված են սահմանով ապրանքների տեղափոխման կանոնները, վերացվում են մի շարք հակասություններ», – ավելացրեց ՌԴ կառավարության ղեկավարը: