Կգործարկվի հեռակառավարվող տեսախցիկ. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017թ. հոկտեմբերի 30-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 9-րդ հասցեի դիմաց կգործարկվի հեռակառավարվող տեսախցիկ, որի միջոցով հսկողություն կիրականացվի տվյալ հատվածում երթևեկության կանոնների պահպանման ուղղությամբ, մասնավորապես՝ կանգառի կանոնների խախտումների նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել