Մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մեր սառնարանները ծծմբաթթվով փչացնելու թեմայով ուրբաթ օրը գործը քննող քննիչն ասեց, որ ամենայն հավանականությամբ գործը կսառեցվի։ Նախքան այդ էլ մի քանի անգամ կարծիք էին հայտնել, որ գործը չի բացահայտվելու։
Ուրբաթ օրը մի քանի հարցերից հետո պարզվեց, որ գործը վարող քննիչը դեպքի վայր ոչ մի անգամ չի եկել։ Էսօր ոնց որ գալու է ծանոթանա տարածքի հետ։
Ճիշտն ասած սկզբում այլ պատկերացումներ ունեի թեմայի հետ կապված»։
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Վահրամ Միրաքայանը գրառում էր կատարել որ գիշերն եկել և նրանց սառնարանների վրա կիսլատա են լցրել։ Նա դիմել էր իրավապահ մարմիններին: