Որքա՞ն ժամանակում է իրականացվում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում, որ երբեմն դիմում են մարզերում հաշվառված քաղաքացիներ, տեղեկանալու համար, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը անձնագրային և վիզաների վարչությունում որքա՞ն ժամանակում է իրականացվում:

«Ըստ դիմումատուների իմֆորմացիա է շրջանառվում, թե ԱՎՎ-ում ավելի արագ է իրականացվում գործողությունը, քան մարզերում, որովհետև ծրագրային առումով գործընթացը անցնում է հաստատման փուլով, իսկ ԱՎՎ-ի դեպքում հաստատվում է անմիջապես: Ավելին, ըստ չճշտված տվյալների անձնագիրը վավերացված վիճակում ստանալու համար քաղաքացուն հրավիրում են հաջորդ օրը (տեղեկացնում է քաղաքացին):
ԱՎՎ-ում անձնագրում վավերականության նշում կատարելու և անձնագիրը քաղաքացուն հանձնելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե՝ կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից:
Նույն ժամանակահատվածում կարող է իրականացվել գործընթացը բոլոր անձնագրային ծառայություններում և ծրագրային-տեխնիկական առումով ոչ մի տարբերություն չկա: Առավել ևս հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք գնալ չի կարող»,-ասվում է հայտրարաության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել