Իրավապահ մարմինները հայտնաբերել են հայ գործարարին սպանած անձին

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի բնակչի, որը կասկածվում է օրերս Մոսկվայի կենտրոնում սպանված հայ գործարարի մահվան մեջ: Այդ մասին տեղեկանում ենք  Лента.ру-ից:

Նա հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել  ճանապարհային կոնֆլիկտի պատճառով: Ձերբակալվածը կտրել է 44-ամյա հայի ճանապարհը Լեսնայա փողոցում, ինչից հետո նրանց ճանապարհային կոնֆլիկտը շարունակվել է մինչև Նովոսլոբոդսկայա փողոցը, որտեղ իրականացվել է հանցագործությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին, Մոսկվայի կենտրոնում սպանել են հայազգի գործարար Արսեն Փափազյանին: Նա 4 երեխայի հայր էր, ուներ իրավաբանի, մենեջերի և շինարարի դիպլոմներ, ակտիվ զբաղվել է բարեգործությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել