Չորս փաստաբան կարգապահական տույժի է ենթարկվել

Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ կարգապահական տույժի է ենթարկվել փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում է ուղարկել  ՓՊ-ին:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.netի հետ զրույցում հաստատեցին Փաստաբանների պալատից:

Խնդիրն առաջացել է «Սասնա ծռերի» դատական գործի նիստերից մեկի ժամանակ, երբ Շուշանյանը ընդմիջումից հետո  նիստերի դահլիճ չէր վերադարձել, քանի որ իր պաշտպանյալւ հեռացվել էր դահլիճից:

Փաստաբանների Պալատի խորհրդի հոկտեմբերի 18-ի մեկ այլ որոշման համաձայն կարգապահական տույժի են ենթարկվել փաստաբաներ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Աողոմոնյանը և Արթուր Գրիգորյանը: Նրանք տուգանվել են 100.000-ական դրամով և կմասնակցեն վերապաստրաստման լրացուցիչ դասընթացների:

Փաստաբանների պալատից հայտնում են, որ փաստաբանները կարգապահական տույժի են ենթարկվել ֆեյսբուքյան գրառման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել