ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է.
«Հայկական մամուլում առանցքային տեղ է զբաղեցնում դատաիրավական թեմաների լուսաբանումը, որը նույնքան կարեւոր է, որքան արձանագրված հանցագործությունների բացահայտումը, իրականացվող պատժողական քաղաքականությունը։ Հայ մամուլի օրվա կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պարգեւատրել է հայ մամուլի ներկայացուցիչներ Ռուզան Մինասյանին եւ Սոնա Մաշուրյանին հուշամեդալներով՝ երկարատեւ աշխատանքային գործունեության եւ դատաիրակական թեմաները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ ԶԼՄ-ների միջոցով է հասարակությունը տեղեկանում դատաիրավապահ համակարգի աշխատանքի արդյունքների մասին, մամուլի հրապարակումներն են նպաստում նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ վեր հանելով ոլորտում առկա խնդիրները։
Շնորհակալ եմ ոլորտը լուսաբանող բոլոր լրագրողներին՝ իրենց կատարած աշխատանքի համար»,-գրել է նա։