ԱՄՆ-ն հետաձգել է «Գրին քարտի» հայտերի ընդունումը

ԱՄՆ-ն տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգել է Diversity Visa Lottery 2019-ի հայտերի ընդունումը,  որոնք առաջացել են ծրագիրը սկսելուց անմիջապես հետո:  Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից:

Էկվադորում ԱՄՆ դեսպանության կայքը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ DV-2019-ի գրանցումային շրջանը նորից է սկսվում: 2017-ի հոկտեմբերի 3-ից լրացված բոլոր հայտերը պետք է լրացվեն ևս մեկ անգամ:

DV-2019-ի նոր գրանցումները կսկսվեն հոկտեմբերի 18-ին, կավարտվեն՝ նոյեմբերի 22-ին:

Վիճակահանությանը մասնակցելու համար առցանց գրանցումները սկսվել էին հոկտեմբերի 3-ին, սակայն մի քանի օր անց գործընթացը կասեցվել էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին ծրագիրը նաև նախատեսում է սահմանափակել կացության իրավունքի կամ գրին քարտի տրամադրումը միայն ամուսինների ու երեխաների համար՝ փոխարենը ստեղծելով միավորների նոր համակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել