Համակարգչի միջոցով հափշտակել է խոշոր չափերի գումար

Ալիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչային տեխնիկայի օգտագործման խոշոր չափերի հափշտակություն է կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրյալը համացանցի կայքից ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների , Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ,Ավստրալիայի,Շվեդիայի Թագավորության թողարկված պլաստիկ քարտերով առցանց գործարքներ կատարելու համար անհրաժեշտ տվյալներ ,որոնց օգտագործմամբ, 2016թ.փետրվարի 3-ից միչև 20-նն ընկած ժամանակահատվածում առցանց գործարքներով լիցքավորելով իր, իր հարազատների և այլ անձանց կողմից օգտագործվող հեռախոսահամարները, ինչպես նաև վճարելով իր ընկեր՝ Նարեկ Անդրեասյանին ունեցած պարտքի դիմաց նրա բնակարանի կոմունալ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարները ՝ վերը նշված բանկերի քարտապաններից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է ընդհանուր ՝ 2.381.413 ՀՀ դրամ :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել