Հրդեհելու լուրից հետո նախարարը այցելել է «Դիլիջան» ազգային պարկ

ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախօրեին երեկոյան, տեղեկանալով, որ հրդեhել են «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասում պահպանություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության պահակակետը, ժամանել է դեպքի վայր:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում,  շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում:

Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող  «Շամախյան» տեղամասի տնակը։

ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները եւ «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից եւ ժամանել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանալ նաեւ ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել եւ հանգցնել կրակը։

Հրդեհից տուժածներ չկան:

Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

Հիշեցնենք, որ «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում  հոկտեմբերի 13–ի երեկոյան  արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի վագոն տնակը։ Վնասի չափը ճշտվում է, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունից հայտնել են, որ  բերման ենթարկված անձինք չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել