Яндекс.Такси-ին մեղադրում են իր հաճախորդներին լրտեսելու մեջ

Ռուսաստանում գործով Gett տաքի ծառայությունը բողոք է ներկայացրել Яндекс.Такси-ի դեմ  Հակամենաշնորհային ֆեդերալ ծառայությանը՝ մեղադրելով իր մրցակցին օգտվողների հեռախոսներով կատարվող գործողությունները հետևելու համար․ այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ведомости պարբերականին։

Բողոքի պատճառը եղել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը այն մասին, որ Gett-ի հավելվածը հեռախոսում ներբեռնելուց հետո Яндекс.Такси-ին ավտոմեքենայի պատվերի սակագները նվազեցրել է․ «Սա, իհարկե, վատ է անվտանգության տեսանկյունից, սակայն այժմ կարելի է տնտեսել»,- գրել է Տիմոֆեյ Վասիլևը։

Gett-ի հիմնադիր Դեյվ Վայսերի խոսքով, ընկերությունում լուրջ քննարկումների տեղիք է տվել Վասիլևի գրառումը․ «Яндекс-ը բավականին շատ բան գիտի այն մասին, թե ինչ է կատարվում ձեր բջջային հեռախոսում, օրինակ, երբ սկսում եք օգտվել Gett-ից։ Մենք խնդրել ենք Հակամենաշնորհային ֆեդերալ ծառայությանը պարզել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել