Արդարադատության նախարարությունը պատրաստակամ է աջակցել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրականացմանը

Հոկտեմբերի 12-ին արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ընդունեց չեխական «Ագորա-Սենթրալ Յուրոփ» կազմակերպության ներկայացուցիչ Պավել Միչկային, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանին և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող/արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, դրա նպատակներն ու հիմնական բաղադրիչները:

Սուրեն Քրմոյանը կարևորեց ծրագրի իրականացումը և վերահաստատեց նախարարության պատրաստակամությունը հնարավոր աջակցություն ցուցաբերել ծրագրի հաջող իրականացմանը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Չեխիայում և Հայաստանում հանրային մասնակցության, պետություն-հասարակություն համագործակցության խթանման միջոցների վերաբերյալ:

Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել