ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի միջնորդության վերաբերյալ գործի քննությունը կարճվել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
«Քրեական գործով ՀԿԳ ավագ քննիչ Դ.Կոստանդյանի 2017թ. սեպտեմբերի 30-ի որոշմամբ իմ պաշտպանյալ՝ Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդություն) իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթն ամբողջությամբ կարճվել: Հատուկ շնորհակալ եմ պարոն Կոստանդյանից՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու և արդարացի որոշում կայացնելու համար»,- գրել է փաստաբանը: