ԵԽԽՎ փոխնախագահ Աքսել Ֆիշերը հրաժարական է տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Քիչ առաջ ԵԺԿ խմբի արտահերթ նիստում խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց։ Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար։ Երեկ առավոտյան խմբում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով՝սա թերեւս տրամաբանական որոշում էր»,-գրառել է նա։