ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց հետևողական լինել «Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործմանը:
Վաչապետը նաև ընդգծեց, որ հոկտեմբերի 21-ի շաբաթօրյակին պետք է ավելի լավ պատրաստվել:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2029 աղբանոցից վերացվել է կամ կոնսերվացվել 1574-ը։ Ապօրինի աղբանոցները պետք է փակվեն, իսկ փոքրերը՝ խոշորացվեն։