Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի տնօրենը կասկածվում է 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ իր ազգականներին և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրելու մեջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը ազգականներին գրացել է որպես աշխատող, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,-հայտնում են ոստիկանությունից:
Կատարվում է քննություն: