Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Այդ օրենքների թվում են՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»¸ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։