Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավիճը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ՝ Տ. Սահակյան, Ա. Ազարյան և Կ. Ղազարյան կազմով մերժեց դատախազի բողոքը, իսկ իմ բողոքը բավարարելով բեկանեց առաջին ատյանի դատարանի դատավիճը, արդարացրեց և դատարանի դահլիճից ազատ արձակեց իմ պաշտպանյալ Կ.Ա.-ին, որը ավելի քան 1 տարի 8 ամիս գտնվում էր կալանքի տակ:
Պաշտպանյալս մեղադրվում էր ՀՀ քր. օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Շնորհակալ եմ վերաքննիչ քրեական դատարանին՝ արդարադատություն իրականացնելու համար»,-գրառել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել