Կեղծել է ատեստատը՝ Գրին քարտի վիճակախաղին մասնակցելու համար

Անդրանիկ Քեշիշյանը չունենալով միջնակարգ ընդհանուր 10-րդ դասարանի կրթություն, 2017 թվականի հունվարի 31-ին ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է բազմազանության արտոնագրերի ծրագրին՝  գրին քարտի վիճակախաղի հարցազրույցին և նույն օրը փաստաթղթերի փաթեթի հետ միասին դեսպանություն է ներկայացրել  Երևան քաղաքի թիվ 177 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանն ավարտելու վերաբերյալ  կեղծ ատեստատը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Նրան մեղադրանք է առաջադրվել 325-րդ հոդվածի առաջին(փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձևաթղթերի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշները կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 395-րդ (վարձկանություն) հոդվածներով:

Ծանուցում:Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել