Հայտնաբերել են անհետացած լրագրողի մարմինը

Կոպենհագենի ոստիկանությունը, որը հետաքննում է շվեդ լրագրողուհի Քիմ Վալի սպանության գործը, հայտարարել է նրա մարմնի մասերն ու հագուստը հայտնաբերելու մասին:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ լրագրողուհու սանության մեջ կասկածվում է Դանիայում հայտնի գյուտարար և Nautilus սուզանավի սեփականատեր Փիթեր Մեդսենը:

«Մենք Քիմ Վալի հագուստով փաթեթ ենք հայտնաբերել: Այդ նույն փաթեթում գտնվում էր նաև երկու ոտք, այնուհետև գտել ենք նաև գլուխը», – ասել է հետաքննության ղեկավար Յենս Մյոլլերը: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:

Հիշեցնենք, որ Քիմ Վալը, որը պատրաստվում էր հոդված հեղինակել Մեդսենի մասին, անհետացել էր օգոստոսի 10-ին՝ վերջինիս հետ Nautilus սուզանավով զբոսանքից հետո: Լրագրողուհու անհետացումից հետո ոստիկանները կապ են հաստատել Մեդնեսի հետ, սակայն պարզվել է, որ նրա սուզանավը ջրասույզ թէ եղել և իրեն փրկել են մոտակայքում գտնվող մարդիկ:

Մի քանի օր անց հայտնաբերվել էր լրագրողուհու մարմինն առանց գլխի և վերջույթների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել