Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:
«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա:
Ավելի վաղ՝ հունիսին, հաղորդվել է, որ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից:
Հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար քվեարկության միջոցով Ագրամունտի պաշտոնական հեռացումը: Այդ նպատակով հւոնիսին ԵԽԽՎ-ն ընդունել էբանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը: