Իրավապահները փորձաքննություն են իրականացնում՝ պարզելու Կրասնոդարում մարդակերության մեջ մեղադրվող ամուսինների մեղսունակության աստիճանը, նրանց հնարավոր հակվածությունը մարդակերությանը: Ինչպես հայտնում է Life.ru-ն, ուսումնասիրվում են նաև նրանց աշխատավայրերը, մարդիկ, որոնց հետ նրանք շփվել են:
ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասային վարչության ղեկավարի խոսքով՝ ընտանիքի կողմից կատարված դեռևս միայն մեկ սպանություն է հաստատվել:
Քննիչները հաստատել են նաև, որ ընտանիքի բնակարանում մարդկային մասնատված մնացորդներ են հայտնաբերվել:
Ուշագրավ է, որ իրենք` ամուսինները 30 մարդու սպանություն են խոստովանել:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ սպանություններից մեկը կատարվել է խանդի հողի վրա. կինը դրդել է ամուսնուն դատաստան տեսնել «մրցակցուհու» նկատմամբ: