Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են կրակել Մոսկվայի կենտրոնում գործարար Արսեն Փափազյանի վրա: Ինչպես երևում է կադրերում, մարդասպանը սպասել է գործարարին բակում, մի քանի անգամ կրակել նրա վրա և փախել հեծանիվով: 46-ամյա Արսեն Փափազյանը մահացել է հիվանդանոցում:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, Բանկովսկիյ նրբանցքում: Հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ համացանցում հայտնվել են առաջին կադրերը Մոսկվայի կենտրոնում հայ գործարար Արսեն Փափազյանի դեմ իրականացված մահափորձի վայրից:
Lenta.ru-ն հաղորդում է, որ Արսեն Փափազյանը 4 երեխայի հայր էր, ուներ իրավաբանի, մենեջերի և շինարարի դիպլոմներ, ակտիվ զբաղվել է բարեգործությամբ։