Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 19 մարդ է զոհվել

Ռուսաստանում գնացքն ու ավտոբուսը բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 19 մարդ, որից 3-ը երեխա են․ այս մասին գրում է lenta.ru-ն։

Վլադիմիրի մարզում տեղի ունեցած վթարից տուժողների հիմնական մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Նշվում է, որ ավտոբուսը ճանապարհի կեսին փչացել է երկաթգծի վրա և այն տեղաշարժել հնարավոր չի եղել։

Ավտոբուսում մարդիկ քնած են եղել: Վարորդը փորձել է արթնացնել նրանց, օգնություն խնդրել, որ մեքենան տեղաշարժեն։ 34 հոգի իջել է վարորդին օգնելու, և նրանք ողջ են մնացել։ Զոհվել են միայն ավտոբուսում մնացած մարդիկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել