Արտաշես Գեղամյանը ԱԺ-ում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա

Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովի միջանցքում բռունքներով հարձակվել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Խոսքս ուղղում եմ հարգելի գործընկերներ՝ հանրապետականներին: Քիչ առաջ Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ սպառնալով այլևս իր անունը չասել, թե չէ.. էսպես, էնպես: Ժողովուրդ, սա Ազգային ժողո՞վ է, թե՝ ի՞նչ: Խնդրում եմ ձեր պատգամավորներին կարգի հրավիրեք և եթե մարդիկ զսպաշապիկի կարիք ունեն, ասեք՝ իմանանք: Եթե մեր վրա հարձակվելու են, մենք էլ համապատասխան պատրաստավծ գանք դուբինկաներով կամ կաստետներով:»,- հայտարարեց պատգամավորը:

Իրավաբան.netի հետ զրույցում Արտաշես Գեղամյանը հերքեց այս հայտարարությունը: «Նման բան լինել չէր կարող, հակառակ պարագայում, եթե ես վիճաբանեի, հակառակորդը, համոզված կարող եմ ասել, կհայտնվեր հիվանդանոցում»,-հայտարարեց Գեղամյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել