Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից ինքնաթիռ է ժամանում Հայաստան:
Այն վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին Իրավաբան.net–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Բելգիական պետական օդանավ է թռիչքն իրականացնում՝ պաշտոնական չվերթ է: Հայաստան Եվրոպայից պատվիրակություն է ժամանում, այլ մանրամասների այս պահին տեղյակ չենք»,-հավելեց Հովհաննիսյանը:
Օդանավակայանի մեկնման և ժամանման տեղեկագրից պարզ է դառնում, որ ինքանթիռը կժամանի տեղական ժամանակով 18:45-ին՝ առանց ուշացման: