Մեկնարկել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը:
Այս նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 17, իսկ այսօրվանից գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 33 հարց:
Նշենք, որ այս նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը: