Մասիս քաղաքում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ԱԻՆ

ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին, արձագանքելով նույն օրը մամուլում հրապարակված «Մասիսի գարշահոտությունը Նաիրիտի հրդեհի հետևանք» վերտառությամբ նյութում տեղ գտած ահազանգին, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մասնագետներից կազմված օպերատիվ խումբը Մասիսի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների հետ իրականացվել են ուսումնասիրություններ:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական տարածքի և Մասիս քաղաքի հարակից տարածքների կոյուղաջրերի հեռացման համակարգերը:

Տեղի բնակիչների խոսքերով՝ վերջին երկու օրվա ընթացքում հոտը նվազել է:

Նախորդ օրերի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի և օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները։

Փորձաքննություն անցած հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է այն պնդումը, որ դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ:

Մասիս քաղաքում առաջացած խնդրի վերացման աշխատանքները համակարգում է ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի անդամներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշատակիցները։ Աշխատանքային խումբ գլխավորում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:

Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել