«Հայ մեծերը» շարքի մասնակիցներին գովազդային ընկերությունն ինքնուրույն է ընտրել

«Հայ մեծերը» շարքի վերաբերյալ ստացել եմ պատասխան, որին գրեթե չեմ հավատում, ասեմ, թե ինչու։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին նամակով դիմել էր Տարոն Մարգարյանին՝ պարզելու շարքի հեղինակներին և վահանակներին հայտնվելու մեխանիզմները Երևանի տարբեր հատվածներում տեղադրված պաստառներին։

«Գովազդի ոլորտի ցանկացած ոք գիտի, որ ամենաանմեղ պաստառն էլ, որի վրա գրված է գեթ մեկ, դիցուկ, «ա» տառը, պետք է հաստատվի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից։

Image result for հայ մեծերը գովազդային պաստառներ

Ու հիմա սրանով ինձ ուզում են հաստատեն, որ ԷԳԱ ընկերությունը, որը հայտնի է ԶԵԲՐԱ ապրանքանիշով, այդ հսկայական շարքը տեղադրել է ինքնագլուխ՝ համաձայնեցնելով միայն խորագիրը։ Բա որ էդ հայ մեծերի մեջ ինքնագլուխ ավելացնեին Ահարոն Ադիբեկյանի անունը»,-մեկնաբանել է ավագանու անդամը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 19-ին Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Հայ մեծերը» պաստառների շարքում իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը ներառելն իր հետ չի համաձայնեցվել Այս մասին ևս տեղեկացել էինք Հարությունյանի էջից:։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել