Ավելի քան 50 նույնասեռականներ են ձերբակալվել Բաքվում՝ ոստիկանական ստուգողական արշավների ժամանակ: Իշխանությունների մեկնաբանությամբ՝ ստուգումները իրականացվում են բնակիչների զանգվածային բողոքի հիման վրա, ովքեր իբրև թե պահանջում են վերջ տալ մարմնավաճառությանը մայրաքաղաքում: Այս մասին գրում է dw.com-ը:
Ձերբակալվածներից շատերին պատժել են 30-օրյա ազատազրկմամբ:
Մարդու իրավունքների փորձագետ Սամեդ Ռագեմիլին իրավապշատպանների հետ զրույցում համոզմունք է հայտնել այն մասին, որ իրականում ոստիկանների գործողություններն ուղղված են եղել ոչ թե մարմնավաճռների, այլ նույնասեռականների դեմ, որոնց խոշտանգել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել:
Ոստիկանական արշավը իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ բժշկական ստուգումներ իրականացնելու անվան տակ: Պաշտոնապես հայտարարվում է, թե ձերբակալվածներից 6-ի մոտ ինչ-որ հիվանդություններ են հայտնաբերվել:
Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ իրավապահների տեսադաշտում հայտնվել է շուրջ 150 մարդ, սակայն ոչ բոլորն են ձերբակալվել:
Настоящее Время-ն հրապարակել է տեսանյութ, որում ձերբակալվածները պատմում են, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել ոստիկանների կողմից: Նրանցից մեկին ոստիկանները մերկացրել են և էլեկտրահարել: