Սեպտեմբերի 29-ի ԿԲ խորհուրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, վերաձևակերպել են ԱՁ Տիգրան Վահրադյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 և «Յումանիլայն» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե238 և ԳԳ-Ե311 լիցենզիաները:
ԿԲ խորհուրդը հաստատել է 2018թ. թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները և նկարագրությունները: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից: