Առաջիկ օրերին օդի ջերմասիճանը զգալի կնվազի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի տարածքի վրա միմյանց կբախվեն հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական և Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչը կբերի ակտիվ ցիկլոնի առաջացման: Հոկտեմբերի 2-ին և 3-ին Հայաստանը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում բոլոր մարզերում կտեղան առատ անձրևներ և օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով: