Հայաստանը հոկտեմբերի 2-3-ին կգտնվի ցիկլոնի գոտում. Սուրենյան

Առաջիկ օրերին օդի ջերմասիճանը զգալի կնվազի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի տարածքի վրա միմյանց կբախվեն հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական և Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչը կբերի ակտիվ ցիկլոնի առաջացման: Հոկտեմբերի 2-ին և 3-ին Հայաստանը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում բոլոր մարզերում կտեղան առատ անձրևներ և օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով:

Фото Gagik Surenyan.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել