Սեպտեմբերի 25-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ), Մերիլենդի հասրարկական անվտանգության և քրեակատարողական ծառայությունների վարչության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների հանդիպումը Քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ, որին մասնակցում էր նաև Ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, հստակեցվեցին ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի կողմից կազմակերպվելիք քրեակատարողական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված դասընթացի ընթացքում քննարկման ենթակա առավել կարևորություն ներկայացնող խնդիրների շրջանակը:
Սեպտեմբերի 26-ից մեկնարկած եռօրյա սեմինար-դասընթացի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի մասնագետները սեմինարի մասնակիցներին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի քրեակատարաողական համակարգի կառուցվածքի, կադրերի ընտրության և ծառայության անցման առանձնահատկությունների, նահանգի այլ իրավապահ մարմինների հետ համագործակցության ձևաչափերի, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող սոցիալական-վերականգնողական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ: Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին համապատասխան վկայականներ: