Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: