Ուրախ ենք ներկայացնել նոր՝ «Վերալիցքավորման հիշեցում» ծառայությունը, որի շնորհիվ Դուք կտեղեկանաք կանխավճարային քարտի հաշվեկշռին 100 դրամից պակաս գումար մնալու մասին և հնարավորություն կստանաք ժամանակին վերալիցքավորել հաշվեկշիռը՝ վերահսկելով հաղորդակցության ծախսերը:
Այսպիսով, ամեն անգամ, երբ կատարում եք զանգ, որի արդյունքում հաշվեկշիռը 100 դրամից նվազում է, Դուք ստանում եք տեղեկացնող SMS հաղորդագրություն:
Ծառայությունը հասանելի է «Viva», «ԵՍ», «Բարբառ» և արխիվացված «Ալո մենք» սակագնային պլանների բաժանորդներին: