Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետոթւայն նախագահի հրամանագրի համաձայն Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձր կոչումը:
Էռնեկյանը արգենտինահայ գործարար է: Ըստ Forbes-ի hամարվում է ամենահաջող ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։
Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ են աշխատում մահացած եղբայր՝ Ալբերտոյի զավակները. Մարտին և Ուգո։ Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1, 8 միլիարդ ԱՄՆ դոլար։
Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում: Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։
Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։
2001 թ. դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։
2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։
2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։
Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։
Էդուարդո Էռնեկյանի պարգևները՝
- 1995 – Արգենտինայի տարվա ձեռնարկատեր
- 1991 – «Leonardo» մրցանակ՝ «լավագույն արտասահմանյան գործարար» նոմինացիայում (Իտալիա)
- 2001 – Սուրբ Գրիգոր Լուսավորիչի օրդեն
- 2011 – Սուրբ Էջմիածնի ասպետ[11]
- 2012 – «Business for Peace» մրցանակ (Նորվեգիա)[12]
- 2017 – Հայաստանի ազգային հերոս։