Երեկ՝ սեպտեմբերի 19-ին Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Հայ մեծերը» պաստառների շարքում իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը ներառելն իր հետ չի համաձայնեցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
«Գուցե անձամբ իրեն չեն տեղեկացրել, բայց Երևան քաղաքում ցանկացած պաստառ փակցնելիս քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է հավանություն տա։ Սեպտեմբերի 11-ին նամակով դիմել էի Տարոն Մարգարյանին՝ պարզելու շարքի հեղինակներին և վահանակներին հայտնվելու մեխանիզմները։ Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությունից հետո իմ նամակի պատասխանին ավելի մեծ հետաքրքրությամբ եմ սպասում»,-գրել է Հարությունյանը։