«Դիլիջան» ազգային պարկի տարածքում այսօր՝ սեպտեմբերի 18-ի, վթար է տեղի ունեցել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Դիլիջանի ոստիկանության բաժնից:
Նախնական տվյալներով՝ նրանք փորձել են ապօրինի կերպով ծառ հատել:
Հիշեցնենք, որ երեկ Հաղարծին գյուղի բնակիչները փակել էին Երևան-Իջևան ճանապարհը:
Գյուղացիների բողոքի ակցիան կապված էր կառավարության ընդունած որոշման հետ, որով հանձնարարվել է ոստիկանությանը շուրջօրյա վերահսկողություն սահմնել անտառածածկ տարածքում, որպեսզի գյուղացիները անտառից վառելափայտ չտեղափոխեն: